Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։
«Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
«Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։