Երևանի քաղաքապետարանից հորդորում են չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ին.
«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի փողոցներում, բակերում չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ:
- Զանգահարել 1-05 հեռախոսահամարով
- Գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին
- Գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով
- Ահազանգերը ներկայացնելիս անհրաժեշտ է հստակեցնել հասցեն և տրամադրել հեռախոսահամար»,- ասված է հաղորդագրությունում։