Զելենսկին ԱՄՆ-ին առաջարկել է «Կադիրովի հետ վարվել այնպես, ինչպես Մադուրոյի հետ» | civilnet.am

civilnet.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ Վաշինգտոնը կարող է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ կիրառել այնպիսի քայլեր, ինչպիսին կիրառվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

Այս հայտարարությունները հնչել են չորեքշաբթի օրը Deutsche Welle-ին տված հարցազրույցի ընթացքում։

Հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիքներ՝ հիշեցնելով հունվարի սկզբին Մադուրոյի ձերբակալման շուրջ գործողությունները։

«Բոլորը տեսան արդյունքը։ Ամբողջ աշխարհը։ Նրանք դա արեցին արագ։ Դե թող ինչ-որ գործողություն իրականացնեն նաև այդ մեկի հետ… ինչ է անունը… Կադիրովի հետ, այդ մարդասպանի հետ։ Գուցե այդ ժամանակ Պուտինը դա տեսնի և սկսի մտածել»,- ասել է Զելենսկին։

Ռամզան Կադիրովը արձագանքել է Ուկրաինայի նախագահի հայտարարություններին իր Telegram-ի ալիքում։ Գրառման մեջ նա օգտագործել է վիրավորական լեզու և պնդել, որ Զելենսկին իբր կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրեն առևանգել։

«Մի ծաղրածու առաջարկում է, որ ԱՄՆ իշխանություններն առևանգեն ինձ։ Նկատեք՝ նա նույնիսկ ինքնուրույն դա անելու սպառնալիք չի հնչեցրել, ինչպես կվարվեր տղամարդը»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ իր կարծիքով Զելենսկու խոսքերը հաստատում են Կիևի՝ «խաղաղ կարգավորումը խափանելու փորձերը»։

«Պահպանիր քո դեմքը և մի նվաստացրու քեզ։ Եթե թեկուզ տղամարդկության մի կաթիլ ունենայիր, կհասկանայիր, թե որքան նվաստացուցիչ են հնչում քո խոսքերն ու խնդրանքները»,- շարունակել է Կադիրովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն