Իսրայելը կրկին հարվածում է Լիբանանի տարածքին | azatutyun.am

azatutyun.am  Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի մի շարք շրջաններին։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ հարվածների թիրախում են իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական օբյեկտները։

Ինչպես Reuters-ին փոխանցել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները, ռազմական գործողություների նոր փուլը մեկնարկել է այն պատճառով, որ Լիբանանը չի կատարում «Հեզբոլա»-ի զինաթափման վերաբերյալ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Լիբանանի բանակը պնդում է, որ արդեն իսկ լիակատար օպերատիվ վերահսկողություն է հաստատել երկրի այն շրջանների հանդեպ, որոնք նախկինում «Հեզբոլա»-ի ազդեցության գոտի էին համարվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն