Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործով մեղադրողը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից | factor.am

factor.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրող Արմեն Բեգլարյանն ազատվել է պաշտոնից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է հունվարի 7-ին, Բեգլարյանը պաշտոնից կազատվի հունվարի 9-ից։

Նշվում է, որ Բեգլարյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ն էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցը։ Սոնա Մնացականյանը փողոցը հետիոտնային անցումով հատել էր հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը․ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի ենթարկեց Մնացականյանին։

Մնացականյանին վրաերթի ենթարկելու համար Նավասարդյանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմերը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն