ԱՄՆ-ն աջակցում է Կովկասում խաղաղությանը, կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է ՀՀ-ին՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆիդան | azatutyun.am

azatutyun.am

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, որն աջակցում է Կովկասում խաղաղությանը, կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին՝ խաղաղություն հաստատելու համար», – այս մասին TRT HABER-ի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Թուրք նախարարն ընդգծել է. «Մեր տարածաշրջանային նպատակները համընկնում են Թրամփի նպատակների հետ՝ Ռուսաստանում, Ադրբեջան-Հայաստանում, Սիրիայում և այլուր»:

Հարցազրույցի ընթացքում Ֆիդանը նշել է՝ կարևոր է, որ ամերիկյան քաղաքականությունը, որն Ուկրաինայում ձգտում է խաղաղության և առաջնահերթություն է տալիս հրադադարին, շարունակվի: «Սա հնարավոր է Թրամփի վարչակազմի օրոք և նման քաղաքականությունը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, – հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն