Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: «Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն