Թուրքիայի 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ | 1lurer.am

1lurer.am Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա խոսքով՝ 43 մարդ արդեն կալանավորվել է, ձերբակալվածներից մեկի նկատմամբ կիրառվել են դատական հսկողության միջոցներ, իսկ մյուսների նկատմամբ վարույթները շարունակվում են:

Նախարարը նշել է, որ ձերբակալվածները կապի մեջ են եղել շարժման անդամների հետ, զբաղվել ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև սոցցանցերում տարածել են Գյուլենի շարժման քարոզչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն