Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Սոլովյովի հայտարարությունից հետո | factor.am

factor.am  «Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից։

«Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»:

Հիշեցնենք՝ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում, այս անգամ «Սոլովյով LIVE»-ի ժամանակ, ասել է․ «Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա: Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել Հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ, ելնելով նույն նկատառումներից, մենք չենք կարող սկսել նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում: Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն