armenpress.am Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին և միջմայրցամաքային հրթիռների հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակներ։
Այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը միաժամանակ դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև ռազմական սցենարները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը Թրամփին ներկայացրել է հարվածների տարբերակների լայն շրջանակ։
Միևնույն ժամանակ NYT-ը նշում է, որ առավել հավանական են համարվում կիբերհարձակումները կամ թիրախային հարվածները Իրանի անվտանգության ուժերին, որոնք ներգրավված են բողոքի ցույցերի ճնշման գործընթացում։