f6260348d58164_6260348d581a6

Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին հարվածելու տարբերակներ. NYT | armenpress.am

armenpress.am Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին և միջմայրցամաքային հրթիռների հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակներ։

Այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը միաժամանակ դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հակամարտության կարգավորման հնարավորությունները, ինչպես նաև ռազմական սցենարները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը Թրամփին ներկայացրել է հարվածների տարբերակների լայն շրջանակ։

Միևնույն ժամանակ NYT-ը նշում է, որ առավել հավանական են համարվում կիբերհարձակումները կամ թիրախային հարվածները Իրանի անվտանգության ուժերին, որոնք ներգրավված են բողոքի ցույցերի ճնշման գործընթացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն