Քննարկումների արդյունքում ՔՊ Վարչությունը որոշել է ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում:
Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի ապրիլի 17-ից։
Մինչև ԿԲ նախագահ նշանակվելը, Մարտին Գալստյանը 2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ: Դրան նախորդած տարիներին՝ 2015-2018 թվականներին, գլխավորել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը՝ կենտրոնանալով մասնագիտական վերապատրաստման, հետազոտությունների և քաղաքականության մշակման վրա: 2006-2015 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը։