Մասնաբաժինների բաշխումն արտացոլում է երկրների ներդրումների ծավալները. ԱԳ նախարար

Մասնաբաժինների բաշխումն արտացոլում է երկրների ներդրումների ծավալները:  Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վաշինգտոնից ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթի վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ 

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական: ՀՀ-ի հիմնական ներդրումը մեծ հաշվով կառուցապատման իրավունքն է: Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է:

Խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է: Պայմանագիրը ևս 50 տարով երկարացվելու դեպքում բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է, և գրեթե հավասար ենք դառնալու:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն