TRIPP ընկերությունն անմիջականորեն զբաղվելու է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ. Միրզոյան | 1lurer.am

1lurer.am  TRIPP ընկերությունն անմիջականորեն զբաղվելու է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ և հետագա շահագործմամբ, մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ (փաստաթուղթը դա է նախատեսում), որոնց իրականացման, ծրագրման, շինարարության, կառավարման համար TRIPP զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ, ինչպես ընդունված է ասել, հատուկ նշանակության կազմակերպություններ: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել, որ ՀՀ Կառավարության համաձայնությամբ, ՀՀ Կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար՝ եկամուտներից, շահույթներից իր մասով»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ն նաև ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIPP ընկերությանը:

Անդրադառնալով շահարկումներին, թե, ըստ TRIPP-ի, ՀՀ-ում որևէ հողակտոր օտարվում է կամ վարձակալվում, Միրզոյանը պարզաբանեց. «ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ՝ տասնյակ, հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են ՀՀ-ում»:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն