ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են հայ գերիների հարցը:
«Մենք քննարկել ենք հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղություն ձևավորող դրական տենդենցներին: Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ճշտող հարցին, թե քննարկվե՞լ են ԱՄՆ-ի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը, նա պատասխանեց. «Այո, հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը»:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։