factor.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակին վերաբերող հարցերի։