ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքին. Քրիստինա Քվին | armenpress.am

armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքին:

Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին՝ տեսնելու, որ այն բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց տրամաբանական եզրահանգմանը և դրանով բերենք տրամաբանական և արդար խաղաղություն և բարգավաճում Հայաստանին և Ադրբեջանին»,- ասաց դեսպանը:

Քրիստինա Քվինը հույս հայտնեց, որ այս քայլով կտրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ Հայաստանը տարածաշրջանի համար կլինի տնտեսական հանգույց և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն