Բանակը պետք է զերծ մնար բռնաճնշումներից. Մայր Աթոռ

Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում. Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և  սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։

Մայր Աթոռի արձագանքում, մասնավորապես, ասվում է. «Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։

Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն