Հայաստան-Թուրքիա սահմանի «Ալիջան» անցակետում աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են

Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ աշխատանքներ են ընթանում թուրքական «Ալիջան» և հայկական «Մարգարա» սահմանային անցակետերում։

Ալիջանի սահմանային անցակետում մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանողները հնարավորություն ունենան ուսումնասիրել Իգդիրը և տարածաշրջանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իղդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, որ ստուգման նպատակո այցելել է սահմանային անցակետը, դրա վերաբերյալ տեղեկություններ է ստացել Քարաքոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն