ԱԺ-ում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունվարի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» և ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների իրացման, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհրդի ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը:

Ոլորտի ներկայացուցիչները, ընդգծելով օրենսդրական նախաձեռնության կարևորությունը, ներկայացրել են իրենց դիտարկումները՝ մասնավորապես անդրադառնալով ազգային փոքրամասնությունների ազգային և էթնիկ ինքնության, լեզվի և մշակույթի պահպանմանը, կրթության իրավունքներին վերաբերող դրույթներին:

Օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների, դիտարկումների և արդյունավետ քննարկման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն