Արտգործնախարարի տեղակալը մասնակցել է Կանանց հարցերի խորհրդի աշխատանքային խմբի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստին:

Այս մասին հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից,

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը գենդերային հավասարության խթանման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ընդգծելով ոլորտում առկա կարևոր ձեռքբերումները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գործողությունների երրորդ ազգային ծրագրի ընդունմանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի ձևավորմանը։

Գենդերային հավասարության խթանմանն ուղղված ջանքերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական ակտիվ և կառուցողական համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմների և մարմինների հետ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։

Այս համատեքստում ներկայացվել են առաջիկա գործընթացները՝ կարևորելով 2026թ. առաջին կիսամյակում նախատեսվող երկու միջազգային մոնիտորինգային մարմինների այցելությունները Հայաստան՝ գենդերային հավասարության ոլորտում քաղաքականության կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման տեսանկյունից։

Ռոբերտ Աբիսողոմյանն անդրադարձել է նաև 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին՝ շեշտելով դրա շրջանակներում կանանց մասնակցության և առաջնորդության խթանման կարևորությունը։ Ընդգծվել է բնապահպանության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր մակարդակներում կանանց և աղջիկների լիարժեք ներգրավվածության ապահովման կարևորությունը՝ որպես Հայաստանի կայուն և ներառական զարգացման բաղադրիչ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն