Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, բարելավված պայմաններին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է Կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ 2024 թ. Կառավարությունը հատկացվել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ 3300քմ տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։

«Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է կենտրոնի լաբորատորիայի բարելավված ծառայություններին: 2023 թ. Կառավարությունը հատկացրել է 595 մլն դրամ՝ լաբորատոր գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Նշվել է, որ տրամադրված միջոցներով ձեռք են բերվել 2023 թ. արտադրության Agilent Technologies, Anton-Paar, Sartorius և այլ առաջատար ընկերությունների շուրջ 20 նոր սարքավորումներ, քիմիապես կայուն լաբորատոր կահույք, ինչպես նաև Հայաստանում միակ դրական ճնշմամբ իզոլյատոր։

Բացի այդ, ձեռք է բերվել սարքերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որը ևս ՀՀ-ում մինչ օրս ներդրված չի եղել: Այն հնարավորություն է տալիս մշտադիտարկել սարքավորումների սպասարկման, խնամքի հետ կապված հարցերը, հաշվարկել սարքերի աշխատանքային ժամերը և սարքերի հետ կապված ներդրումային և ընթացիկ պահպանման ծախսերը: Վերազինումը հնարավորություն է տվել բարելավել լաբորատոր ծառայությունների որակը և կրճատել ժամանակը։

Ներկայումս լաբորատորիան ունի Ամերիկյան ANAB հավատարմագրման մարմնի կողմից տրված հավաստագիր։ Վերազինումից հետո լաբորատորիան հնարավորություններ կունենա մասնակցելու ազգային և միջազգային հետազոտական նախագծերի, ինչպիսն է, օրինակ՝ ԱՀԿ նախաորակավորումը»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն