Բռնել ենք խաղաղության ճանապարհը, որ ողբերգությունները չկրկնվեն․ ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

ՀՀ ԱԳՆ-ն 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է արել X հարթակում։

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Քանի որ մենք բռնել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իսկական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, կարող է երաշխավորել, որ նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն