Անահիտ Ավանեսյանն այցելե է հիվանդանոցում գտնվող Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն բժշկական կենտրոնում է, նրան այցելել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

«Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, նրան կայցելեմ, կհասկանանք ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։

Ավանեսյանը հրաժարվեց տրամադրել մյուսների գտնվելու վայրի մասին տեղեկություն։ Նա նշեց, որ հավելյալ կխոսի Վագիֆ Խաչատրյանին տեսակցելուց և հարազատներին հանդիպելուց հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն