Հայտնաբերվել են չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ առաջարկող անձինք և կազմակերպություններ. ԿԲ-ն զգուշացնում է

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են անձինք և կազմակերպություններ, որոնք առանց համապատասխան լիցենզիայի առաջարկում են ֆինանսական ծառայություններ՝ ստեղծելով զեղծարարությունների և ֆինանսական կորուստների բարձր ռիսկեր քաղաքացիների համար։

«Մեր պաշտոնական կայքում հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով:

Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:

Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից: Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.cba.am/hy/licensed-banks/ հղմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն