Կանադան ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը | factor.am

factor.am Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ դեպի Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։

«Մենք անհամբեր սպասում ենք վստահության ամրապնդման շարունակական միջոցառումներին, այդ թվում՝ լրացուցիչ բանտարկյալների ազատ արձակմանը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջ են շարժվում փոխադարձ խաղաղության և բարգավաճման ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն