factor.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված TRIPP-ի փաստաթղթին:
«Մենք մեր նախագահին տեղեկացրել ենք այս հարցի մասին: Մեր նպատակն է՝ ավարտին հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը և ապահովել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ շարունակել մեր ուղին՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար: Երեք երկրներում էլ կա քաղաքական առաջնորդության կամք: Հայաստանը մի քանի անելիք ունի: Ինչպես գիտեք՝ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»,- հայտարարել է Ֆիդանը։