Մահացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ, պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախկին մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը։
Գագիկ Եգանյանը 69 տարեկան էր։
«Հայաստանի Հանրապետության պետական և հանրային գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, մարդ, որը իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար»,–գրել է Եսայանը։
Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17։ 00–ին։
Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Նա 1999–ից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետը։