Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հճաունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն