Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու մի հատվածը

Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն:

Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր: «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

Ներդրումների ընդհանուր չափսը կկազմի շուրջ 1.000.000.000 դրամ, որից արդեն իսկ կատարվել է 385.089.917 դրամի չափով ներդրում:

Ընկերությունը կիրականացնի տրամադրվող հողամասին կից շուրջ 4360 քմ մակերեսով հողամասի վրա զբոսայգու կազմակերպումը, վերակառուցման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը:

Արդյունքում կկազմակերպվի ժամանակակից զբոսայգի, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն