Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ. Պուտին | news.am

news.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները եվրոպական երկրների հետ դեռևս հեռու են բավարար լինելուց, սակայն ռուսական կողմը պատրաստ է վերականգնել այդ հարաբերությունները, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ըստ նախագահի՝ Ռուսաստանն աջակցում է երկխոսության շարունակմանը, որը եվրոպացիները նվազագույնի են հասցրել։

«Այստեղ ներկայացված յուրաքանչյուր եվրոպական պետության՝ Ֆրանսիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Իտալիայի հետ մեր հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, լի են փոխշահավետ գործընկերության և միմյանց հարստացնող մշակութային համագործակցության օրինակներով»,- օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է Պուտինը։

«Միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ համագործակցությունը սառեցվել է։ Ես կցանկանայի հավատալ, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի, և մեր երկրները կվերադառնան բնականոն, կառուցողական շփման՝ հիմնված ազգային շահերի հարգանքի և անվտանգության օրինական մտահոգությունների հաշվառման սկզբունքների վրա»,- շեշտել է Ռուսաստանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն