ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին։
«Նախ՝ խոսքը լրագրողի կարծիքի մասին է։ Երկրորդ՝ դա արտահայտվել է մասնավոր «Սոլովյով լայֆ» ալիքով։ Երրորդ՝ ես կարդացել եմ մեջբերումները։Այդ կարծիքն արտահայտվել է հարցի տեսքով, դա հարց էր։ Չորրորդ՝ դրանք ներկայացվել են սադրիչ կերպով բազմոցային դիվանագետների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում»,- ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ որոշ մեկնաբաններ օգտագործել են և տեղեկատվական դաշտում չհնչած հորինվածքներ են տարածել ՌԴ-ի ագրեսիվ ձգտումների մասին հետխորհրդային երկրների նկատմամբ։
Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է երկրի ղեկավարության կողմից խորհրդային անցյալի, հետխորհրդային տարածքի, ներկա ինքնիշխան երկրների քաղաքականության վերաբերյալ։ Երկխոսություն է իրանացվում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի միջոցով։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռազմական գործողության հնարավորության մասին հաղորդավարի խոսքերից հետո։ Սոլովյովը հայտարարել էր, որ «Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում, և Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ անտեսելով միջազգային իրավունքը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։