ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը և հանդես եկել ելույթով:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը «Ռուսաստանի արդար շահերի տևական անտեսման և ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Կիևը և նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ և կայուն խաղաղության:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս եվրոպական և գլոբալ անվտանգության նոր, հուսալի ու արդար ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի ՌԴ սահմաններ սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար, և շարունակվել է՝ ի հեճուկս տրված հրապարակային խոստումների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։