ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հունվարի 15-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից։ 

«Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն