Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։
Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։
ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)
Կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Կուսակցությունը խորհրդակցություններ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, սակայն նրանց համագործակցությունը չի հաջողվել։ Կուսակցությունը հայտարարել է ընտրություններին առանձին մասնակցելու, բայց այլ ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լեւոն Զուրաբյանն է։