ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կիրականացնի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը:

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ  երկու տարիքային խմբերում (մասնակցի տարիքը որոշվում է աշխատանքը մրցույթին ուղարկելու պահին).

մինչև 10 տարեկան

10-15 տարեկան:

 Մասնակիցը ներկայացնում է 1 աշխատանք «Խաղաղության» թեմայով:

Մրցույթ-ցուցահանդեսը կիրականացվի 2 փուլով՝ համաձայն կից ներկայացվող կարգի:

Աշխատանքներն ընդունվում են 01.04.2026թ.-05.05.2026թ. էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հայտաձևը՝ https://forms.gle/ZpmYhnjLHbqCyZnQ7:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն