WhatsApp-ում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ

WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։

Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

«Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով»,-ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն