ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան | azatutyun.am

azatutyun.am  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Սիմոնյանը՝ նշելով, որ այցի ժամկետները դեռ հստակ չեն։

Խորհրդարանի խոսնակը նաև նշեց, որ այցի մանրամասները քննարկել է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը հունիսին Երևան էր այցելել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոյի հետ քննարկել էր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն