Կամո Ցուցուլյանը նշանակվել է Ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արամ Ղազարյանն ազատվել է  ոստիկանության պետ-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից, իսկ Կամո Ցուցուլյանը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2023 թվականի հունվարից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն