Հունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նախագծի հեղինակները ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն են:

Հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը երեկ հայտնել էր, որ նախագիծը ընդունվելուց հետո արագացրած կարգով կուղարկվի ՀՀ նախագահի ստորագրմանը, որպեսզի այս հունվարի 27-ը ևս լինի ոչ աշխատանքային:

Նախագիծը շրջանառության մեջ դնելիս Ռուբինյանը հայտնել էր. «Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ: Ըստ նախագծի՝ այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»:

Լուսանկարը՝ Եռաբլուր/Հետք

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն