Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին: