Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Ճանապարհային դեպարտամետի հաղորդմամբ՝ հունվարի 20-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վանաձոր-Դիլիջան, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրու լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Գորիսի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն