Վահան Կոստանյանը մասնակցել է «Հայաստանի տեսալականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հռոմի Ամերիկյան գիտությունների կենտրոնում մասնակցել է «Festival della Diplomazia» հարթակի և Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համակազմակերպված «Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հարավային Կովկասում զարգացումները, մասնավորապես խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված տնտեսական, ներդրումային և տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև ներկաների՝ Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին վերաբերող հարցերին:

Քննարկմանը ներկա էին Իտալիայի կառավարության, խորհրդարանի, փորձագիտական, գիտական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն