ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրենին

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական երկխոսության դինամիկ խորացումը, քննարկվել է ընթացիկ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուրջ:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

Մնացական Սաֆարյանը և Մարկ Քլեյթոնն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությանը, ինչպես նաև այս համատեքստում ձևավորվող տնտեսական նոր հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն