Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակում | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակում:

Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարցաքննվել եմ 2 օր առաջ: Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա, դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ վարույթի շրջանակում ունի վկայի կարգավիճակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն