factor.am Դատախազությունը Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով 20 մլն 500 հազ. դրամ գումար է պահանջում՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս։
Factor TV-ի հարցմանը Դատախազության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Սեդրակյանի դեմ հայցադիմում ներկայացնելու առիթը եղել է հենց Սեդրակյանի կողմից դատարան ներկայացված մի միջնորդություն, որով պահանջել է Հայրիկյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իր գույքի վրա դրված կալանքը վերացնել։
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում միջնորդության և միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով նախատեսված այն արարքի կատարման համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում