Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում: