Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրել են Երասխ–Սադարակ հատվածում գտնվող երկաթուղու վիճակը՝ այն վերաբացելու նպատակով։
Կառավարության հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «TRIPP» զարգացման ընկերության շուրջ հնչող քննադատություններին և դրանց վերաբերյալ մտահոգություններին։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կարևորում է նման մեկնաբանությունները և դրանք դիտարկում է որպես վերստուգման գործիք։
«Մենք ուսումնասիրում ենք այդ մեկնաբանությունները, վերստուգում ենք՝ ճիշտ են, թե սխալ, և կարող եմ միանշանակ ասել, որ բոլոր այդ մտահոգությունները մենք ինքներս էլ ունեցել ենք։ Այդ է պատճառը, որ ստորագրվել է օգոստոսի 8-ի փաստաթուղթը և հունվարի 14-ին երկու կառավարությունների անունից հրապարակվել է շրջանակը, որտեղ բազմիցս շեշտված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ «TRIPP»-ը, չնայած քաղաքական բարձր հնչեղությանը, առաջին հերթին ներդրումային ծրագիր է։
«Սա նախևառաջ տնտեսական ծրագիր է։ Եթե հետևեք փաստաթղթերի դինամիկային, կտեսնեք, որ քաղաքական բաղադրիչը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան է մղվում ներդրումային և տնտեսական տրամաբանությունը»,- ասաց վարչապետը։
Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները այցելել են Երասխ–Սադարակ հատված և ուսումնասիրել երկաթուղու տեխնիկական վիճակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։