Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում | armenpress.am

 armenpress.am Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։

Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը: Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները:

Արդյունքում՝ կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն