Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել

Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները մրցել են Ուկրաինայի հավաքականի հետ և 2-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը:

Խմբային փուլի հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 25-ին՝ մրցելով Չեխիայի հավաքականի հետ: Հունվարի 28-ին Հայաստանի հավաքականը կխաղա Լիտվայի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն